Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան կտեղափոխվեն այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները այսօր Եգիպտոսի ժամանակով 15:00-ին՝ Երևանի ժամով 17:00-ին, Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան: Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից: Միևնույն ժամանակ ՀՀ դեսպանությունը ուղևորներին խնդրում է ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:




Լրահոս