Հուլիսի 28-29-ին, օգոստոսի 1-ին՝ հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հուլիսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վրկ։