Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ը:
Ժամը 14։30-ի սահմաններում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Սուրեն Շ-ն իրենց գյուղի դաշտում պարանի միջոցով ծառից կախվել է և ցանկացել ինքնասպանություն գործել։ Տղային այդ վիճակում նկատել է նրա փոքր եղբայրը, ով աղմուկ է բարձրացրել, և այդ պահին այդ վայրով անցնող համագյուղացի՝ 29-ամյա Էդգար Բ-ն կարողացել է ճիշտ կողմնորոշվել. վազելով մոտեցել է դեպքի վայր, կտրել պարանն ու ահազանգել Արտաշատի բժշկական կենտրոն։
Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում երեխան տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է կոմա՝ 4-5 բալ կախվածություն։ Այս պահին երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, և նրանք պայքարում են երեխայի կյանքի համար։
Շարունակությունը՝ այստեղ