Լուսանկարն արվել է Երեւանում
Նախօրեին Երեւանի` 2800-ամյակի այգու` թղթե նավակով տղայի արձանի ձեռքը կոտրվել է: Արձանը բրոնզաձույլ է եւ պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով` կվարցե ավազի օգտագործմամբ: Արձանն արդեն իսկ հանվել եւ տեղափոխվել է ռեստավրացիայի. մայիսի 31-ի առավոտյան արձանը նորից կտեղադրվի այգու միեւնույն հատվածում:
ՀԱՐՑ. Ուզում եմ հստակ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ապոստիլի վավերացման համար:
Ռիմա Սարգսյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: Ապոuտիլ դնելու համար անձը նախարարություն է ներկայացնում`
1. դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոuահամարը (դրա առկայության դեպքում), ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթերի անվանումները.
2. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը.
3. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը.
4.պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական անդորրագրով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո` երկու աշխատանքային oրվա ընթացքում:
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է հաշվարկվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Միլենա Խաչատրյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով, համաձայն որի` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ համատեղությամբ աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը, ինչպես նաեւ ստորագրությամբ հաստատում է (կնիքի առկայության դեպքում կնքում է) աշխատողի ներկայացրած, սակայն դեռեւս չլրացված, անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, ինչը հիմք է հանդիսանում վարձու աշխատողի համատեղության աշխատավայրի գործատուի կողմից նպաստի նշանակման համար: