ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչներից կազմված 5 հոգանոց խումբը երեկ հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Նշենք, որ արդեն 1 օր է` բնակիչները փակել են ճանապարհը եւ պահանջում են ոռոգման ջրի սակագնի իջեցում: Հիշեցնենք, որ Արագածավան համայնքի բնակիչներն արդեն 3 ամիս է` բողոքում են ոռոգման ջրի սակագնից: Մի քանի անգամ բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Նախորդ ակցիայի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հանդիպել էր բնակիչների հետ եւ խոստացել հարցին արագ լուծում տալ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` եթե կենսաթոշակառուն գտնվում է տուն-ինտերնատում, ապա նա իր կենսաթոշակն ամբողջությա՞մբ է ստանալու, թե՞ գումարի մի մասը:

Երանուհի Պողոսյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը, իսկ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստացողները` կենսաթոշակի 50 տոկոսը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաճախորդին խնամքը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի որոշման հիման վրա: Նշենք, որ տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետեւյալ ծառայությունները` կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն եւ սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ իրավաբանական խորհրդատվություն:

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հայրության որոշման պետական գրանցման համար:

Տիրուհի Հակոբյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցման համար անհրաժեշտ է.
գրանցված ամուսնության մեջ չգտնվող հոր եւ մոր համատեղ դիմումը; ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները; երեխայի ծննդյան վկայականը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ: Միայն հոր դիմումի համաձայն հայրության որոշման գրանցման համար ներկայացվում են`
1. հոր դիմումը; դիմողի անձը հաստատող փաստաթուղթ; եթե երեխայի ծնունդը նախկինում գրանցված է եղել, նրա ծննդյան վկայականը; մոր մահվան կամ մորը մահացած ճանաչելու դեպքում` մահվան վկայականը կամ մորը մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը; մորն անգործունակ ճանաչելու կամ մորը ծնողական իրավունքներից զրկելու դեպքերում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը; մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության դեպքում` մորն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ ոստիկանության համապատասխան մարմինների կողմից տրված տեղեկանք մոր վերջին հայտնի բնակության վայրից նրա բացակայության մասին; խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությունը:
շարունակելի

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒԴ». Եթե խնամակալության եւ հոգաբարձության մարմինը երեխայի հայրությունը որոշելու համաձայնություն չի տալիս, ՔԿԱԳ մարմին անհրաժեշտ է ներկայացնել հայրության որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:




Լրահոս