Հուլիսի 28-ին, ժամը 21։28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի պետական կրկեսի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (վրաերթ)․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա.Փ.-ին (ծնված 2001 թ):
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Փ.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։