Դեսպանությունը ճշտում է Հայաստանից դեպի Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի շուրջ տեղեկատվությունը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:
Հիշեցնենք, որ Տյումենում վթարի է ենթարկվել Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը, ինչի արդյունքում կան վիրավորներ ու զոհ: Վերջինս այն ավտոմեքենայի կին վարորդն է, որի հետ բախվել է Հայաստանից մեկնած ավտոմեքենան:
Նախնական տեղեկություններով, մեղավորը հենց մահացող վարորդն է: