Դանակահարություն՝ ալկոհոլի ազդեցության տակ. մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի բնակչուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի՝ 41-ամյա բնակչուհուն:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1978 թվականին, երեխայի լուսանկարը այրելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, սեղանի վրա գտնվող դանակներով բազմաթիվ հարվածներ է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի՝ 1978թ. ծնված բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս