Հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հ․ Խոստեղյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից։
Հ․ Խոստեղյանի գլխավորած Ոստիկանության Շենգավիթի բաժինը 2016 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ստորաբաժանում։