ՀՀ ԶՈՒ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոնին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը:

ՀՀ ԶՈՒ տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին, մրցելով Ղրղզստանի, Իրանի և ՌԴ-ի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով:
Մրցումների անցկացման վայրում հայ տանկիստները ծանոթացել են երթուղուն, արգելագոտիներին, քննարկել առաջադրանքներն արագ և արդյունավետ կատարելու եղանակները:

Օրվա ավարտին, կրկին վիճակահանությամբ, ընտրվել են տանկերը, որոնք պետք է շահագործեն մասնակից թիմերը: Հայկական անձնակազմը ծանոթացել է ամրակցված տեխնիկային, փորձարկել այն:




Լրահոս