Ռուստամ Բադասյանը ճաշի է հրավիրում պրոֆեսիոնալներին և փորձում համոզել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության ներկայացուցիչները եւ հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ եւ նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն: Մեր տեղեկություններով` Բադասյանը վերջին օրերին այդպիսի մարդկանց ճաշի է հրավիրում եւ այդ ժամանակ փորձում նրանց համոզել:

Ավելին, մեր տեղեկություններով` նախարարը իր զրուցակիցներին հորդորում է, որպեսզի իրենց շրջապատի պաշտոնյաներին, պատգամավորներին, որոնք պետք է խորհրդարանում քվեարկեն կոնվեցիայի նախագծին, միայն լավ խոսքերով բնութագրեն այն: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել նախարարի հանդիպումների հետ կապված տեղեկությունը, սակայն այնտեղից հերքեցին տեղեկությունը` նշելով, թե նման բան չկա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս