ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Շուտով կլրանա երկու ամիսը, սակայն նրան հանձնելու մասով դեռեւս լռություն է: Դատախազությունը նաեւ նշել էր է, որ իրենց դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների եւ ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է:

Մինչ այդ, սակայն, նկատենք, որ Պրահայի մունիցիպալ դատարանից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, համաձայն որի` հունիսի 22-ից 26-ը Պրահայի դատարանում կայանալու է արտահանձնման մասով, ամենայն հավանականությամբ, վերջնական նիստը: Ըստ էության, դեռեւս վերջնական որոշումը չկա, եւ դեռ վերջնական հայտնի չէ` կտան, թե չեն տա Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավապահներին:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին չեխական Tyden պարբերականը հաղորդել էր, որ Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին: Արտահանձնելու թույլտվությունը, ըստ Tyden-ի, տվել է Պրահայի դատարանն անցած շաբաթ:

Սերժ Սարգսյանի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ անօրինական զենք պահելու համար:




Լրահոս