Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հավաքվել են՝ մասնակցելու փակ նիստի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խմբակցության նիստին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը պետք է խմբակցության ներկայացուցիչներին ներկայացնի հայտնի Ստամբուլյան կոնվենցիան, դրա լավ և վատ կողմերը:
Նիստից առաջ ArmLur.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հաստատեց Ստամբուլյան կոնվենցիան քննարկելու մասին տեղեկությունը` ասելով, որ այլ հարցեր ևս քննարկվելու են:
Հավելենք, որ նիստին մասնակցում են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: