Նորություն ԴԱՀԿ-ում հայտնված քաղաքացիների համար. ինչ է հանձնարարել վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 09:00-18:00-ն, կիրականացվի հերթապահություն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով:

Արդյունքում պարտապանների կողմից պարտավորությունների կատարման (վճարման) դեպքում արագ կվերացվեն Ծառայության կողմից կիրառված արգելանքները՝ տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործարքներն իրականացնելու համար:

Հերթապահ հարկադիր կատարողի հետ կարող եք կապ հաստատել (010) 34-19-74 և (060)57-04-21 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:




Լրահոս