Բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի. Փաշինյանը ներկայացրել է մինչև 2050 թվականը ռազմավարական նպատակադրումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաշինյանը ներկայացրել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները

– Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:

– Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը:

– Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքը:

– Ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող սթարտափ:

– Յոթնապատկել միջին աշխատավարձը:

– Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում:

– Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

– Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը:

– Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության եւ գիտության ֆինանսավորումը:

– Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 միլիոնի:

– Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:

Արցախը Հայաստան է եւ վերջ:




Լրահոս