Սևանա լճում խեցգետին չկա, սակայն որսի թույլտվություն կա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակներն ու արդյունագործական որսի որակի բնութագրերն է հրապարակել, ըստ որի` կարասի որսի չափաքանակն անսահամանափակ է, խեցգետնի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 350 տոննա։

Իսկ, ահա, սիգ ձկնատեսակի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 150 տոննա` >35սմ, >500գ։ Բայց, մյուս կողմից, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ լճում այդ քանակությամբ խեցգետին այս պահի դրությամբ չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն արգելում է չինական հարմոնաձեւ ծալովի խեցգետնորսիչների կիրառումը Սեւանա լճում։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս