Պետք է համարեմ չափազանց կայացած և ջերմ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Սա աննախադեպ էր, երբ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը միասնական Վերածննդի հրապարակում հանրահավաքի մասնակցեին։ Եվ աննախադեպ էին նաեւ մասնակիցների թիվն ու հնչած մեսսջիները», – նշեց նա։
Մեր հարցին՝ իր համար անսպասելի էին արդյոք հավաքի մասնակիցների մի մասի սուլոցներն ուղղված Բակո Սահակյանին եւ այդ մթնոլորտը, Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Սուլոցներն անսպասելի էին, բայց չի նշանակում՝ տեղյակ չէի տարբեր տրամադրությունների մասին։ Նաեւ համաձայն չեմ արցախցիներ ձեւակերպպման հետ»։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ