Վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել է ArmLur.am-ը հայ ազգային, հասարակական, մշակութային գործիչ «Գաթա» բենդի մեներգիչ Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի հետ:
«Իմ վերաբերմունքը, որպես հայ մարդու անունից եմ խոսում: Ես ունեմ հայ ընտանիք, որն ունի դաստիարակություն, նիստուկաց, սովորություն, քաղաքական աշխարհ և ամբողջ աշխարհին, որպես քրիստոնեա քարոզել եմ սեր, ինչ բան է մարդ արարածը: Եթե ուրիշ մարդիկ ուզում են իրենց սեռը, գենը և ավանդական կենցաղը փոխել, ապա թող գնան ուրիշ տեղ փոխեն, ինչ ուզում են անեն: Եվրոպացի են ուզում դառնալ, ինչ ուզում են թող դառնան, դա իրենց խնդիրն է, իմ խնդիրը չէ: Աստված ինձ տվել է հայ ազգ, պետություն: Ես իմ ճշտով, իմ սխալով ապրում եմ ու ես ուսուցանում եմ դա: Ում հարմար է թող ընդունի, ում հարմար չէ թող չընդունի»,-ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր ամեն խնդիր հայ ազգի հետ կապված գալիս է նրա կենցաղից, եթե Հայաստան աշխարհում կենցաղը բավարաված լինի, ապա ոչ մի ընտանիքում խնդիր չի լինի:
Լիդա Եղիազարյան