«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնը» կմիացվի «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կվերակազմակերպվի եւ կմիացվի «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը:

Ընդ որում, վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանիպետական‎ֆիլհարմոնիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջոցների հաշվին: Որպես հիմնավորում նշվում է, որ Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնում ընդգրկված է երեք անսամբլ /«Հայաստանի ազգային նվագարաններ», Գուսանական եւ «Ակունք» համույթները/, որոնց գործառույթները նման են ֆիլհարմոնիայի գործառույթներին:

Միացման միջոցով վերակազմակերպումը ուժեղացնում, ավելի արդյունավետ է դարձնում նշված կազմակերպությունների աշխատանքները: Այս երեք համույթները փաստացի չունեն մշտական փորձատեղի, նրանց փորձերը միշտ ձախողման վտանգի տակ են տարբեր պատճառներով: Բացի այդ, յուրաքանչյուր համերգի համար նախարարությունը լրացուցիչ միջոցներ է տրամադրում դահլիճի վարձակալության համար։ Միացման դեպքում այս խնդիրը եւս լուծվում է։Հավելենք, որ նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտինախարարության կողմից:




Լրահոս