«Երևանի այլընտրանքային քաղաքապետարանը» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր նախաձեռներ Երևանի քաղաքապետարանի դիմաց «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով:
Ակցիայի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ինչպես նաև՝ մեկ այլ քաղաքացու հետ վիճաբանելու համար Գագիկ Սարուխանյանը:
Վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժին:
Սոնա Աղեկյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նա այս պահին ազատ է արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից, սակայն Գագիկ Սարուխանյանի նկատմամբ փորձում են քրեական գործ հարուցել քաղաքապետարանի աշխատակցին ապտակելու համար:
«Գագիկ Սարուխանյանն ապտակել է քաղաքապետարանի սադրիչ աշխատակցին, ով ասել է՝ «հետույք եք տալիս» Ձեր փողի համար: Եթե Գագիկ Սարուխանյանը հիմա ցած չիջնի և գործը չկարճվի, ես կապտակեմ ՀՔԾ քննիչ Արամ Մկրտչյանին, ով ինձ փաստել է, որ մեկ հարվածի դեպքում քրեական օրենսգրքով պատիժ չի սահմանվում: Այսինքն՝ նա ինձ խաբել է և կոծկել է հանցագործությունը»,- ասաց Սոնա Աղեկյանը:
Վերջինիս խոսքով՝ նրանց գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Երևանի ավագանին ազատ արձակվի և քաղաքապետ Հայկ Մարությանը ներողություն խնդրի:
Լիդա Եղիազարյան