ՀՀ առողջապահության նախարարությունը դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու նախագիծ է մշակել, որի նպատակն է նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:
«Դեղատոմսով բաց են թողնվելու հետևյալ դեղերը՝ հսկվող դեղեր և դեղանյութեր, թմրամիջոցները և հոգեմետ դեղեր, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ՝ հակավարակային դեղերի մասով։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված մնացած դեղատոմսով դուրս գրվող դեղերի համար սույն որոշումը ուժի մեջ կմտնի միայն 2023 թվականից, էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո: Վերանայվել են դեղատոմսերի ձևերը, դրանք ավելի պարզեցվել և հստակեցվել են։ Սահմանվել են էլեկտրոնային և թղթային դեղատոմսերի դուրսգրման պայմանները։ Բացի այդ, սահմանվել են դրույթներ դեղատոմսերում սխալների կամ անճշտությունների առկայության դեպքում դեղագետի գործողությունների վերաբերյալ»,- նշեց Ավանեսյանը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի կարծիքով՝ նախագիծը ընդունելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ անասնաբուժության ոլորտում: «Այո, հակաբիոտիկների շրջանառությունը պետք է լինի վերահսկելի, սակայն տվյալ նախագիծը կարգավորում է նաև անասնաբուժական դեղերի դուրսգրումը դեղատոմսերի միջոցով»,- նշեց Ավանեսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում խնդիրը մանրամասն քննարկել և որոշում կայացրեց այն վերադարձնել կոմիտե: