Ինչու է ընդհատվել Մոսկվա-Երևան թռիչքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքը ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 213 ուղևոր: Ավիացիոն իրադարձության պատճառով ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամով 22:27-ին:




Լրահոս