Վարդան Խաչատրյանը՝ Համահայկական 7-րդ խաղերի բազկամարտի աջ ձեռեքի մրցապայքարի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում շարունակվում է Համահայկական 7-րդ խաղերը: Բազկամարտի 90կգ քաշային կարգում աջ ձեռքի մրցապայքարում ոսկե մեդալ է նվաճել Վարդենիսի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը, ով կարողացել է եզրափակչում աջ ձեռքով հաղթել Երեւանի ներկայացուցիչ Էրիկ Չաթինյանին, վերջինս էլ իր հերթին հաղթանակ է տոնել Վարդան Խաչատրյանի նկատմամբ ձախ ձեռքով:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Համահայկական 7-րդ խաղերի բազկամարտի նորընծա չեմպիոն Վարդան խաչատրյանի հետ.« Ամեն ինչ շատ բարդ տրվեց, հեշտ հաղթանակ չէր: Չէի մտածում,որ կարող եմ դառնալ չեմպիոն, որովհետեւ աջ ձեռքի լուրջ վնասվածք ունեի, սակայն կարողացա հաղթել ֆիզիկական լավ պատրաստվածության հաշվին: Աննկարագրելի զգացողություններ ունեմ եւ մեծ պատիվ է հաղթել այսպիսի խաղերում, ցանկանում եմ հաղթանակս նվիրել բոլոր վարդենիսցիներին:

Կավելացնեմ նաեւ, որ կազմակերպիչները աշխատել են շատ լավ եւ Համահայկական 7-րդ խաղերը անցկացվում են շատ բարձր մակարդակով: Այս հաղթանակի շնորհիվ ավելի մեծ եռանդով եւ նպատակասլացությամբ կպատրաստվեմ առաջիկայում կայացող Հայաստանի Ուսանողական խաղերին եւ Հայաստանի բազկամարտի առաջնությանը»:

Հավելենք նաեւ, որ Վարդան Խաչատրյանը հանդիսանում է 2018 թվականի Հայաստանի Ուսանողական խաղերի բազկամարտի չեմպիոն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս