«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Աստղիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը:
Տեղեկացանք, որ Աստղիկ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց Աստղիկ Գեւորգյանից, թե արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը. «Իհարկե ոչ, եւ այդտեղ մի քանի գործոններ կան. որեւէ բան չի կեղծվել, ընդամենը պայմանագիր է կնքվել, եւ ոչ մի թյուրմացություն այդտեղ չկա, եւ երրորդը` վաղեմության ժամկետն է կիրառվելու»: Ասել է թե` Ժոռնալիստների միության նախկին նախագահը պատասխանատվությունից կխուսափի վաղեմության ժամկետի կիրառման արդյունքում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում