Մեզ բաժին է հասել ամենաբարդ մրցակիցը. Ալեքսանդր Տարխանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» – «Վուլվեչհեմփթոն» խաղի ավաչտից հետո լրագրողների հետ է զրուցել հայկական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը.

«Իմ տղաներին ասել էի, որ այս խաղում սխալվել պետք չի: Մենք հասկանում էին, որ նրանք այլ մակարդակի թիմ են: Գոլերը բաց թողեցինք մեր սխալների պատճառով. նրանց մակրդակն էր այդպիսին եւ նրանք մեր յուրաքանչյուր սխալը վերածում էին գոլի: Այս հանդիպումը մեզ համար մեծ փորձ էր եւ մենք ամեն ինչ կանենք մեր սխալները ուղղելու եւ մյուս խաղին ավելի լավ մոտենալու համար: Չեմ ասի, որ խաղով զիջեցինք մրցակցին, սակայն հաշվով` այո: Զգացվում էր նաեւ Էրիկ Վարդանյանի բացակայությունը, նա լավ է պայքարում մեկը մեկի դեմ եւ չի վախենում դեպի մչցակիցը գնալուց: Մենք չենք պատրաստվում հետաձգել Բարձրագույն խմբի առաջիկա հանդիպումը եւ առաջնությունում նույնպես կպայքարենք չեմպիոնության համար, եթե չխանգարեն մրցավարները»,- ասել է Տարխանովը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս