«Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանը «Վուլվզից» կրած պարտությունից հետո զրուցել է լրագրողների հետ եւ կիսվել իր տպավորություններով. «Կարծում եմ առաջին 30 րոպեն լավ խաղացինք:
Նույնիսկ չէր զգացվում խաղամակարդակների տարբերութունը եւ այն, որ նրանք Անգլիայի թոփ-10 թիմերից մեկն են: Պարտվեցինք մեր թույլ տված սխալների պատճառով: Եւ կարող եմ ասել, որ գուցե մեզ չբավականեցրեց մեր ուժերի նկատմամբ հավատը, սակայն վատ չխաղացինք»,- ասել է 23 ամյա ֆուտբոլիստը:
Էդմոն Մարտիրոսյան