Մեքսիկայի ազգային հավաքականի եւ անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը «Փյունիկի» դեմ խաղից հետո շփվել է հայ լրագրողների հետ. «Հեշտ հանդիպում չստացվեց:
Առաջին 20 րոպեները մրցակիցը շատ լավ էր խաղում, սակայն հետո կարողացանք խաղը վերցնել մեր ձեռքը: Ստեղծեցինք շատ գոլային պահեր եւ կարող էինք ավելի շատ գոլեր հեղինակել, բայց հանդիպումը հեշտ չստացվեց»,- ասել է Խիմենեսը:
Հիշեցնենք , որ Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» տանը 0:4 հաշվով զիջեց «Վուլվզին»:
Էդմոն Մարտիրոսյան