Ղրղզստանում ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստից հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։
Հանդիպման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի «Tengri Music Fest – 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը: