Ժուռնալիստների միության նախկին նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Աստղիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր պատրաստելը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աստղիկ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց Աստղիկ Գեւորգյանից՝ արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան