GlobalAM-իև Beeline ստարտափ ինկուբատորի համագործակցության շրջանակում Երևանումմեկնարկեց «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019»-ի ինտենսիվ բիզնես ճամբարը ևշաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացները։
«ClimateLaunchpad Հայաստան 2019»-ըստարտափ բիզնես գաղափարների մրցույթ է: Ծրագրի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը և նորարարության ներուժը:
Մրցույթը մեկնարկելու է 2-օրյա բիզնես ճամբարով, որը վարելու է Նիդերլանդներից ժամանած մասնագետ ՌոնԲլումերսը: Բիզնես ճամբարին մասնակցելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 15 թիմերը, ովքեր իրենց բիզնես գաղափարները վերածելու են կենսունակ բիզնես նախագծերի և սովորելու են բիզնես վարելու հմտությունները:
Հավելենք, որ ճամբարից հետո թիմերը կմասնակցեն 6 շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացներին ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար: Ընտրված 3 լավագույն թիմերն արդեն Ամստերդամում նոյեմբերի 14-15-ը կմասնակցեն եվրոպական եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար 10 000եվրոյի, 5000 եվրոյիև 2 500եվրոյի չափով մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Ակսելերացիոն ծրագրին:
«Beeline-ը հնարավորինս ձգտում է աջակցել Հայաստանում ստարտափէկոհամակարգի զարգացմանը, և շատ լավ է, որ մեզ մոտ նմանատիպ միջոցառումներ են անցկացվում՝ արտասահմանյան գործընկերների ներգրավմամբ: Վստահ եմ, սա մեր հայկական ստարտափների համար զարգացման մի նոր խթան կդառնա», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
BeelineՍտարտափԻնկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։