Օդանավի հիմնական անիվներում հայտնաբերվել է տեխնիկական խնդիր. Բարսելոնա-Երևան չվերթն ուշանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Հարգելի ուղևորներ տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա ավիաընկերության NGT 782` Բարսելոնա-Երևան չվերթը ուշանում է, օդանավի հիմնական անիվներում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Արմենիա ավիաընկերությունը արդեն կապ է հաստատել եվրոպայում գտնվող իր գործընկերների հետ նոր անիվների մատակարարումը Բարսելոնա արագացնելու, տեխնիկական խնդիրը վերացնելու համար: Այս պահին օպերատիվ աշխատանքներ են ընթանում խնդրի արագ կարգավորման և քաղաքացիների վերադարձը դեպ Երևան անվտանգ ապահովելու համար:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:




Լրահոս