«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քանի միլիոն եվրո դրամաշնորհով, այլեւ նրանով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան: Կառավարական շրջանակներում խոսում են, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Հայաստան կատարած նրա այցի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի: Մակրոնի շահագրգռվածությունն էլ պայմանավորված է նրանով, որ 2019թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան, որն իր առաջնահերթությունների մեջ հատուկ կարեւորել է Ստամբուլյան կոնվենցիայի առաջմղումը, մինչդեռ անցած ամիսների ընթացքում կոնվենցիան չստորագրած որեւէ պետություն այն չի ստորագրել, իսկ ստորագրած որեւէ պետություն չի վավերացրել: Սակայն չնայած ՀՀ վարչապետի խոստմանը, կոնվենցիայի վավերացումը հարցականի տակ է: Մի կողմից՝ խնդիրը Սահմանադրական դատարանն է, որի կազմը փոխել չի հաջողվում, մյուս կողմից էլ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն է հայտարարում, որ դեմ է քվեարկելու կոնվենցիային:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: