«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմակիցներն անհամբեր սպասում են օգոստոսի 31-ին, քանի որ այդ օրը լրանում է այն մեկ ամիսը, որ պետք է ԼՂՀ ԿԸՀ-ն խորհրդարան ուղարկի բաբայանականների կողմից հավաքված ստորագրությունների արդյունքները:
Արդեն ԼՂՀ ԱԺ-ում կորոշվի` արդյոք Սամվել Բաբայանին հնարավորություն կտան մասնակցելու Արցախում սպասվելիք նախագահական ընտրություններին: Իսկ այս ժամանակահատվածում Բաբայանի թիմը փորձում է Արցախում ժողովրդի տրամադրվածությունը պարզել, հասկանալ այն դիրքորոշումը, որն ունեն իրենց թիմի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է այդ ստորագրահավաքներին, ապա, ըստ Արցախում շրջանառվող տեղեկությունների, Արցախի խորհրդարանում այնքան էլ հակված չեն դրանց ընդունմանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում