Արդյոք Մելիք Մանուկյանի գործի թիկունքում կան պատվիրատուներ, թե ոչ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ճանապարհին փորձել էին պայթեցնել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի մեքենան: Վնասվել էին ճանապարհածածկույթը եւ երկու մեքենա։ Դրանք պատկանում էին հենց նախկին պատգամավորին, իսկ պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել էր կողքին գտնվող չգործող հյուրանոցից։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, վերջիներս կալանավորվել են: Իսկ ինչի համար էին վերոնշյալ անձինք փորձել վնասել նախկին պատգամավորին` դեռեւս հայտնի չէ:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` կալանավորվածները իրավապահներին հայտնել են, որ դա իրենք են արել, իսկ թե ինչի համար, այլ բան չեն ասում, ավելին` չեն հայտնում` արդյոք կատարվածի թիկունքին կան պատվիրատուներ, թե ոչ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելիք Մանուկյանը հայտնել էր, թե կատարվածը տեռոր է»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս