ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Այս ծառը ինչ-ինչ հանգամանքներում կոտրվել է. բարեբախտաբար, այն չի վնասել շրջակա միջավայրն ու անցորդներին։

 

 

 

ՀԱՐՑ. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխման դեպքում արդյոք անհրաժե՞շտ է հարկային մարմնին տեղյակ պահել:

Ռուզաննա Ստեփանյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով` կազմակերպությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմնին մինչեւ փոփոխությունների տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

 

 

 

ՀԱՐՑ. Կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անձի անվանափոխության գործընթացի համար:

Աէլիտա Մարգարյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մարգարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն`
1. դիմում (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից),
2. դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
3. տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը,
4. ՔԿԱԳ-ի այն վկայականները, որոնք փոխվելու են անվան փոխման հետեւանքով,
5. դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է,
6. դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը,
7. 16-18 տարեկան անձանց դեպքում` անձի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունն անվան փոխման մասին,
8. դիմողի խնդրանքը հիմնավորող փաստաթղթեր, որոնք ապացուցում են անվան փոխման համար հիմք հանդիսացող վերոհիշյալ հարգելի պատճառների առկայությունը,
9. զորամասից (զինվորական կառավարման մարմնից) ծառայության մասին տեղեկանք` զինծառայողների դեպքում:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում: Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը` առավելագույնը 2 ամսով` ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա:




Լրահոս