Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 23 շենքի բնակիչներն արդեն մեկ ու կես տարի է՝ անէանելի վիճակում են: 5 հարկանի բնակելի շենքը կանգնած է փլուզման եզրին:
Վթարային շենքի բնակիչ Կարեն Ղազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն տևական ժամանակ է՝ ահազանգում են Երևանի քաղաքապետարան, սակայն ոչ մի պատասխան այդպես էլ չեն ստանում:
Նշենք, որ Ղազարյանների ընտանիքում, պատռված պատերի ներքո և վտանգավոր պայմաններում ապրում են 3 անչափահաս երեխա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան