Խոյ
Խոյերը ստիպված կլինեն հետաձգել կարևոր գործերը: Լավագույն օրը չէ նախաձեռնությունների, արկածների, ռոմանտիկայի համար: Սերը և համակրանքն ավելի լավ է արտահայտել հոգատարության, գործնական ծառայությունների միջոցով: Խորհուրդ է տրվում ժամանակ հատկացնել հանգիստին և խուսափել ծանրաբեռնությունից:
Ցուլ
Այսօր Ցուլերը վատ չեն կողմնորոշվի առաջարկվող հանգամանքներում, ցանկացած իրավիճակում կգտնեն իրենց անկյունը և սիրած գործը: Կասկածի և անորոշության րոպեները կունենան դրական կողմ, օրինակ՝ հավելյալ ժամանակ կտան վարպետության հղկման համար: Տպավորվող և իրենցում անվստահ Ցուլերը կարող են հակված լինել ընկճվածության, իսկ ամենաակտիվներին կարող է այցելել ձանձրույթը: Ընկճվածության դեմ լավագույն միջոցը կլինի սիրելի զբաղմունքը:
Երկվորյակ
Երկվորյակներին խորհուրդ է տրվում զբաղվել օգտակար գործով, այլապես կասկածները կաթվածահար կանեն կամքը, իսկ տրամադրությունը կփչանա: Անցանկալի է արհամարհել ընտանեկան և կենցաղային պարտականությունները: Արժե կարգ պահպանել տանը, քանի որ քաոսը ընկճվածություն կառաջացնի, ինչպես նաև՝ հետևել առողջությանը և հիգիենային, խուսափել քամիներից, խոնավությունից: Հնարավոր են խնդիրներ մտերիմների հետ շփման մեջ:
Խեցգետին
Խեցգետիններն այսօր կարող են մեծապես հետաքրքրված լինել ինչ-որ թեմայով, շշուկներով, գաղտնիքներով, նրբություններով: Հնարավոր են հակասական լուրեր հեռավոր վայրերից: ՈՒշադրության առարկա կարող է դառնալ շրջակա միջավայրը, ինչ-որ բժշկական կամ փիլիսոփայական հարց: Տեղեկատվության հավաստի աղբյուրների բացակայության դեպքում ձեզ կարող է օգնել ինտուիցիան: Ճանապարհորդություններում արժե պատրաստ լինել թյուրիմացությունների:
Առյուծ
Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս զգուշություն դրսևորել ֆինանսական գործերում: Արժե ավելի ուշադիր լինել ցանկացած հաշվարկում: Դժվարին իրավիճակներում չարժե ձեռքերը վայր դնել. շատ հնարավոր է յուրօրինակ քայլ, ժամանակավոր փոխզիջում: Եթե խորամանկ մանևրները ձեր ոճով չեն, կարող եք շահել խելամիտ տնտեսման հաշվին: Իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում արժե ճշտել դետալները:
Կույս
Կույսերին պետք կգա ինքնատիրապետում և կարգապահություն: Որոշ Կույսերի կդավաճանի անվստահությունը, կասկածամտության, վախերի, տատանումների, մելամաղձության հակումը: Բացառված չեն հիվանդությունները, կենցաղային բարդությունները, զանազան արտաքին սահմանափակումները: Կարևոր է հիշել, որ լռությունը ոսկի է, ավելորդ բան չասել, սեփական նախաձեռնությամբ երկխոսություն, ծանոթություն չսկսել:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ վերաբերվել այսօրվա իրադարձություններին. ինչ էլ որ այսօր տեղի ունենա, տարբերակը վերջնական չի լինի, հնարավորություն կունենաք շատ բան ուղղելու: Եթե թույլ են տալիս հանգամանքները, ավելի լավ է հրաժարվել հագեցած արտաքին կյանքից, զբաղվել առողջությամբ, կենցաղով: Ինքնակամ ինքնասահմանափակումը կարող է զրկել վառ տպավորություններից, սակայն կօգնի ներդաշնակ մնալ ինքներդ ձեզ հետ:
Կարիճ
Կարիճներին խորհուրդ է տրվում ընդունել ապագայի ծրագրման հետ կապված օբյեկտիվ սահմանափակումները: Այսօր ավելի լավ է ապրել րոպեով՝ ժամանակին օգտագործելով հաջող պահերը: Հնարավոր է ցանկանաք ինչ-որ մեկի հետ կիսվել կասկածներով: Նրբությունները քննարկել արժե նրա հետ, ով արժանի է վստահության: Ճիշտ զրուցակցի հետ խոսելուց հետո ձեզ մոտ պետք է մնա հեռանկարի և չիրագործված հնարավորությունների զգացում:
Աղեղնավոր
Այսօր Աղեղնավորները կբախվեն անորոշության կամ մի քանի ուղղությունների միջև հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտության հետ: Կարող են գագաթնակետին հասնել ինչ-որ ընտրության, պարտքի, անհրաժեշտության հետ կապված կասկածները: Լավագույն պահը չէ նախաձեռնությունների, հայտարարությունների, ակտիվ հանգստի համար: Ցանկալի է հրաժարվել պերֆեկցիոնիզմից, բոլորին ծառայելու, ամենուր հասցնելու փորձերից:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել ինքնավստահությունից և անհոգությունից: Իրավիճակի լավացումը կարող է թուլացնել ուշադրությունը, ուժգնացնել դյուրավստահությունը: Այսօր դերակատարություն կունենան նրբությունները, ոչ միանշանակ դետալները, տեղեկատվությունը ճշգրտման կարիք կունենա: Չի խանգարի բծախնդրությունը բժշկական հարցերում: Անցանկալի են ուղևորությունները, ծանոթությունները, վերջնական եզրակացությունները:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ է տրվում հրաժարվել արտաքին էֆեկտներից և մեծ արագություններից: Այսօր օգտակար կլինի ուշադրություն դարձնել դետալներին: Մանրուքների մանրակրկիտ զննումը կօգնի պատկերը ներսից տեսնել: Լավագույն օրը չէ ռոմանտիկ ժամադրության համար: Մտերիմներից, ընդհակառակը, չարժե թաքցնել կասկածների և դիտարկումների արդյունքները, այլապես համատեղ գործողությունները արդյունքը կարող է հարցականի տակ հայտնվել:
Ձկներ
Ձկներին խորհուրդ է տրվում հետևել իրենց բառերին և զրուցակցի խոսքերի նկատմամբ իրենց արձագանքին: Օրը չի տրամադրում կույր վստահության, կարևոր է հասկանալ ուրիշի արտահայտությունների և պահվածքի իրական իմաստը: Բացառված չեն թյուրիմացությունները, մտածված կամ պատահական խաբկանքը: Հարցերը կարող են անպատասխան մնալ: Ցանկալի է խուսափել պայմանագիր կնքելուց, տհաճ թեմաների շուրջ երկարատև խոսակցությունների մասնակցելուց: