Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 5-7-ը շրջանների զգալի մասում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: