Տնտեսվարողներին պարտադրում են ավտոբուսներ գնել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրեր առաջ հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորափոխադրողները այդքան էլ գոհ չեն կայացած փակ հանդիպումից:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի` քննարկվել է նոր երթուղային ցանցը: Կգործարկվի 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս: Այսինքն ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը: Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի. վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետները (15 տարի) ավարտվում են: Ի դեպ, նշենք, որ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները դժգոհ են եղել փակ հանդիպումից: Նրանց մտահոգել է քաղաքապետի «առաջարկը»` եղած ավտոպարկը թարմացնելու վերաբերյալ:

Մանրամասները՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս