Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Իտալիայի դեմ հանդիպմանը: Այսօր մեր ազգային հավաքականը անցկացրեց հերթական մարզումը «Սկաուդրա Աձուրայի» դեմ խաղից առաջ: Հայաստանի հավաքկանի ընդհանուր խմբին են միացել նաեւ Անդրե Չալըշրըն, Էրիկ Վարդանյանն ու Վարազդատ Հարոյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի նախըտրական փուլի Հայաստան – Իտալիա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: