Ոնց որ դահլիճից փախաք, հիշե´ք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու. Գևորգ Թամամյանը` Արսեն Թորոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով Արսեն Թորոսյանին:

Իր գրառումը նա վերնագրել է «Run Forest, Run!

«Նախ, դեռ կտեսնենք ով է սուտասանը, տգետն ու շոումենը: Ոնց որ այսօր դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու:
Նշվածս հարցերից և ոչ մեկին պատասխան չտրվեց, այլ շարունակվեց նույն սուտն ու կեղծիքը՝ էլ ավելի ուժգին եւ էժանագին: Կետ առ կետ կանդրադառնանք այդ ամենին և ցույց կտանք պարոն «նախարարի» իրական դեմքը: Հերթով, խոստանում եմ, ու երկար չեք սպասելու՝ կետ առ կետ: Թե պետ.պատվերը, թե շահերի բախումը, թե մնացածը, դեռ ամեն ինչ առջևում է:

Սակայն մինչ այդ ամենին անդրադառնալը, մեկ հարց ՀՀ Կրթության և Գիտության նախարար պարոն Արայիկ Հարությունյանին: Երեկ՝ Հ1-ի տաղավարում, ՀՀ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձը բառացի ասեց՝ «Խոսքը կոնկրետ իմ գործողություններն են եղել, որ ուզում էի Բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել»: Ի՞նչ կապ ունի առողջապահության նախարարը Բժշկական համալսարանի հետ: Սա ինչ է, թե ոչ պաշտոնական դիրքի չարաշահում: Նա ո՞վ է, որ «գործողություններ» անի Բժշկական համալսարանի հետ կապված: Իսկ արդյոք պաշտոնական դիրքի չարաշահումը հանցագործություն չէ՞: Ակնկալում եմ թե´ ԿԳՆ պատասխան, թե´ իրավապահների»,- մասնավորապես գրել է Թամամյանը:




Լրահոս