Հրատապ. Սահմանադրական դատարանը հրապարակեց Քոչարյանի գործով որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանության օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի առաջին, 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

Երկրորդ` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի երկրորդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

Երրորդ` ՀՀ 178-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց նաև, որ դատարանի երկու անդամներ ունեն հատուկ կարծիք, որը կհրապարակվի եռօրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:

ՍԴ-ն վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։ Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։




Լրահոս