ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր ինտրիգներ Արտակ Դավթյանի շուրջ. ինչու է որդին ծառայում «փափուկ» զորամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ-ում խոսակցություններ կան այն մասին, որ իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետի Արտակ Դավթանի պաշտոնին, իսկ Արտակ Դավթյանին տանել Մովսես Հակոբյանի տեղը՝ Զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին:

Թեեւ քննարկման ժամանակ նաեւ կարծիքներ են հնչել, որ միգուցե Օնիկ Գասպարյանին տեղափոխեն Մովսես Հակոբյանի պաշտոնին: Այս կարծիքին ՊՆ-ում բացասական են արձագանքել՝ հայտնելով, որ չեն կարող թույլ տալ, որ Օնիկ Գասպարյանի պես զնվորականը լքի Զինված ուժերը, քանի որ նա շատ լավ տիրապետում է իրավիճակին:

Պաշտպանության նախարարությունում ներքին խոսակցությունները այսքանով չեն ավարտվում: Հրամկազմը զայրացած է գլխավոր շտաբի պետի պահվածքից:

Իսկ ո՞րն է խնդիրը: Ինչպես հայտնի է,նախորդ տարվա հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, զորակոչվեց Արցախի ՊԲ առանց վիճակահանությանը մասնակցելու` իր դիմումի համաձայն: Աշոտ Փաշինյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան`ցանկություն է հայտնել ծառայության նշանակվել Արցախում:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին` Էդգար Տոնոյանը, իր ծառայությունը անցկացնում է Արցախի Հանրապետությունում: Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում հայրենիքի առջեւ պարտքը տալիս է Արցախում:

Ասել է թե` ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը իրենց որդիների հարցում որեւէ միջամտություն չեն ցուցաբերել՝ «լավ տեղ» ծառայելու դասավորելու հարցում: Եւ երկու բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն այս պահին իրենց ծառայությունն են իրականացնում Արցախում՝ ըստ էության վտանգելով իրենց կյանքը: Ինչպես հայտնի է, Արցախում մշտապես սահմանային լարվածություն կա: Իսկ, ահա, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դեպքում իրավիճակը այլ է:

Մասնավորապես,Պաշտպանության նախարարությունում այս օրերին տարակուսանք է առաջացրել հարցը, թեինչէ տեղիունեցել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդու մասով: Բանն այն է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդին զորակոչվել է բանակ, սկզբում սովորել է ռազմական ուսումնարանում, սակայն այնտեղ խնդիրների առաջ է կանգնել, եւ նրան տեղափոխել են ծառայության,ոչ ավել ոչ պակաս, ՀՀ ՊՆ N Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Ի դեպ,ՊՆ-ում տարածված լուրերիհամաձայն` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկտեղ» է համարվում, եւ, ըստ զինվորակաների մեջ տարածված խոսակցությունների, այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները:

Ստացվում է, որ մինչ ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարը պայքարում են արտոնյալ բարքերի դեմ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նախկինների ոճով է առաջնորդվում, եւ բոլոր զինվորականների մոտցույց են տալիս, որոչ մեկ արտոնյալ չէ, սակայն իր զավակի դեպքում հատուկ պայմաններ են ստեղծում:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ում տարածված տեղեկությունների մասով զրուցեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

-Պարո՛ն Դավթյան, նախարարությունում տարածված լուրերի համաձայն`Ձեր որդին ծառայում է Վայոց Ձորի մարզի զորամասերից մեկում, որտեղ պաշտոնյաների որդիներն են ծառայում,ուԴուքեք նրան այդ «փափուկ տեղը» տարել: Ավելին, տեղեկություններ կան, որ նախ ռազմական ուսումնարանում է սովորել, այնտեղ խնդիրներ է ունեցել, որիցհետո նրան տեղափոխել են «փափուկ զորամաս»` ծառայության: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ոչ մի բան չեմ պարզաբանի, անձնական տվյալներ են: Իսկ ինչ վերաբերում է, որ Վայքի զորամասում պաշտանատար անձանց երեխաներն են ծառայում, եթե կան կոնկրետ փաստեր, ասեք, նայեմ:

-Հիմա Ձեր որդին Վայոց Ձորի զորամասերից մեկում է ծառայում, որտեղ բավականին լավ պայմաններ են, ոչ սահմանամերձ զորամաս է: Դա այդպե՞ս է, թե՞ոչ:

-Իմ որդին ծառայում է հայոց բանակում:

-Կոնկրետ որտե՞ղ: Օրինակ հայտնի է` ՀՀ վարչապետի որդին որտեղ է ծառայում, ՀՀ պաշտպանության նախարարի որդին որտեղ է ծառայում:

-Հայտնի է նրանց ծառայության տարածաշրջանը,իսկոր զորամասում է ծառայում, հայտնի չէ, քանի որ չի կարելի նման տեղեկություններ հրապարակել: Իմ որդին ծառայում է հայոց բանակում:
-Սակայն լուրեր կան, որ ռազմական ուսումնարանում է սովորել, որտեղ խնդիրներ է ունեցել, դրահամար են իրեն ավելի «փափուկ» զորամաս տարել:

-Ուսումնարանի հետ խնդիրներ չի ունեցել:

Քնար Մանուկյան




Լրահոս