«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխությամ գործին: Ըստ մեր տեղեկությունների` Ն. Փաշինյանը իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որեւէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ, դանդաղում են:
Ն. Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին նման կարեւոր իրադարձությունները «ականջի հետեւ» գցելու համար: Ու դրան հետեւեց երեկ ԱԺ փոխնախագա ը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»:
Ըստ մեր տեղեկությունների` նախօրեին ՔՊ փակ նիստի ժամանակ բավական երկար քննարկվել է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ է անհրաժեշտ անել, որ բարեփոխում լինի: Գերխնդիրն, իհարկե, ռեյտինգային կոչված համակարգի վերացումն է:
Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն առաջարկում է փոփոխել Ընտրական օրենսգիրքը. «Եվ չնայած կա արտահերթ նիստով Ընտրական օրենսգրքում փոփոխություններն անցկացնելու հնարավորություն, բայց ես ուզում եմ մի բան ասել` հարգելի՛ Հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում, որովհետեւ այդ հին Ընտրական օրենսգիրքը պահելով` դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում, որովհետեւ մենք ինչո՞ւ ենք ուզում Ընտրական օրենսգիրքը փոխել. որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնենք»:
Ու, կարելի է ասել, վարչապետի հայտարարությունից մեկ տարի անց որեւէ բան չի փոխվել, ինչի համար էլ Փաշինյանն անձամբ ինքն է փորձում այդ հարցին լուծում տալ:
Իսկ գաղտնիք չէ, որ արդեն բավական երկար ժամանակ է` քննարկվում է այն հարցը, որ Ն. Փաշինյանը նպատակ ունի ցրել ներկայիս խորհրդարանը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ