Հաշվի առնելով վերջին շրջանում հանրապետությունում կենդանիների սիբիրախտ հիվանդության արձանագրման դեպքերը, խնդրին տեղում ծանոթանալու և առկա իրավիճակըվերլուծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այց են կատարել ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնք, որտեղ կայացել է հանդիպում ՀՀ ԿԵ սննդամթեքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչի, «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի տնօրենի, համաճարակաբանի,համայնքը սպասարկող անասնաբույժի և համայնքի ղեկավարի մասնակցությամբ:
Համաձայն գործող իրավական ընթացակարգերի՝ արձանագրված դեպքի առնչությամբ համայնքը սպասարկող անասնաբույժի, համաճարակաբանի և մարզային տեսուչիարագ արձագանքի արդյունքում և համայնքի ղեկավարի աջակցությամբ անհապաղ միջոցներ են ձեռնարկվել հիվանդությունն ախտորոշելու և համաճարակային օջախը վնասազերծելու, սիբիրախտի հարուցիչով ախտահարված մթերքների ոչնչացումը պատշաճ իրականացնելու, ինչպես նաև շենքերը, սարքավորումները և վարակված տարածքներն ախտահանելու ուղղությամբ:
Միաժամանակ, արձանագրված դեպքի հանգամանքների պարզաբանման նպատակով՝փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև քաղաքացիների հետ կայացած հանդիպումներից պարզվել է, որ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի կողմից համակարգվող՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներնիրականացվել են պատշաճ և համաձայն պլան-ժամանակացույցի, որին իր աջակցությունն է ցուցաբերել համայնքի ղեկավարը:
Ներկայումս համայնքում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան և համայնքը գտնվում է մարզային անասնաբուժական ծառայության, ինչպես նաև «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի աշխատակազմի խիստ հսկողության ներքո:
Հանրապետությունում համապետական մորթի անցման դեպքում առկա խնդիրների բացահայտման և սպանդանոցների կարողությունների գնահատման նպատակով աշխատանքային այց է իրականացվել նաև ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածինքաղաքում գործող «Արսեն Հակոբյան» Ա/Ձ-ի սպանդանոց:Համատեղ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվել են առաջարկություններ:
Կարևորելով կայուն անասնահամաճարակային իրավիճակի պահպանումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պահպանել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթները ևհիվանդ, հիվանդության մեջ կասկածվող կամ կլինիկական նշաններ ունեցող կենդանիներհայտանբերելուց անհապաղ ծանուցել համայնքը սպասարկող անասնաբույժին կամ մարզային անասնաբուժական ծառայությանը: