Հայտնի են մեքենաների մաքսազերծման նոր դրույքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացվում է լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսատուրքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

«Համաձայն ԵՏՀ որոշման՝ http://bit.ly/2lBGMVO ֆիզիկական անձանց համար անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ Հայաստանի համար 2020 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքերը եւ հարկերը կգանձվեն միագումար կամ միասնական մաքսային վճարի տեսքով։

Տեղեկացնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների, որպես մաքսային ընթացակարգերի իրավասու մարմնի հետ, քննարկում ենք սույն տեղեկատվությունը հանրությանը մատչելի մատուցելու,ինչպես նաեւ մեքենաների ներկրման հաշվարկների ուղեցույց ներդնելու հարցը»,-նշել է նա։

✅Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային…

Gepostet von Anna Ohanyan am Donnerstag, 5. September 2019




Լրահոս