«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս ամիսներ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներն այս ընթացքում` առաջին ընթերցումից հետո, փոփոխությունների են ենթարկվել, եւ Միրզոյանն աշխատանքային քննարկումներ է ունեցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների հետ:
Փոփոխության են ենթարկվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի մի քանի դրույթներ: Մասնավորապես, հանձնաժողովի անդամներից 2-ին հնարավորություն կունենան առաջադրել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, իսկ հանձնաժողովի նախագահը կընտրվի անդամների առաջադրմամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։