Ընթանում են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման 15,4 կմ երկարության ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մ-2 միջպետական նշանակության Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման կմ204+400-կմ219+800 հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են «Բլեսկ» ՍՊ ընկերության կողմից: Ճանապարհի 15,4 կմ երկարության միջին նորոգման աշխատանքներում ներառված են հարթեցում և նոր ասֆալտբետոնե շերտի տեղադրում:

Ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո կատարվելու են կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհի գծանշման աշխատանքներ: Աշխատանքների ընթացքում պատճառած անհարմարություների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:




Լրահոս