Նոր պետը վստահ էր խոսում և ասաց, որ իրավիճակը վերահսկելի է․ կալանավորները հանդարտվե՞լ են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգությունները են եղել։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրողների գործողությունները։ Դրա համար կալանավորները որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների», որպեսզի նրանց տեղահան չանեն արտոնյալ սենյակներից։

Եվ, ահա, երեկ այնտեղ էին այցելել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ու Ռուբիկ Ստեփանյանը: Նա նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: «Իրավիճակը տիրապետելի է, քանի որ, նախ, քանակն է կրճատվել: Ներկայիս ՔԿՀ պետը լուրջ նոր պետ էր, որին չեմ ճանաչում, վստահ էր խոսում եւ ասեց, որ իրավիճակը վերահսկելի է եւ իրենց ձեռքերում է: Ինձ թվում է` նոր օրենքը երբ շրջանառության մեջ դրվեց, բոլորն էլ պետք է ենթարկվեն»»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Ստեփանյանը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս