Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։
«Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում, իսկ փոխարինված նորերը կտարվեն բակային տարածքներ»,- ասված է գրառման մեջ։
Այնուհետև ևս մեկ գրառում է արել.
«Նոր աղբամանները խնդրում ենք փակ պահեք, ժող ջան»։